Կրկին կորոնավիրուսով մարդիկ հազվադեպ են հիվանդանում, նման դեպքերը եզակի են: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ըստ գիտական հետազոտությունների, չնայած այն բանին, որ հակամարմինները հիվանդությունից հետո գերհագեցած մարդու օրգանիզմում կարող են աստիճանաբար նվազել, սա չի նշանակում, որ հեռանում է բջջային իմունիտետը կամ բջջային հիշողությունը: Մարդիկ կրկին հիվանդանում են չափազանց հազվադեպ: Դրանք եզակի դեպքեր են», - ասել է Գոլիկովան ճեպազրույցի ժամանակ։ Ինչպես ընդգծել է փոխվարչապետը, այդ մասին են վկայում բոլոր դիտարկումները: