26.04.2024
Եվրամիության մի շարք երկրներ դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը
prev Նախորդ նորություն

AstraZeneca-ն 1/3-ով կրճատել է ԵՄ երկրներ պատվաստանյութի մատակարարման կանխատեսումը

AstraZeneca ընկերությունը Եվրամիության երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարման կանխատեսումն առաջին եռամսյակում կրճատել է 25 տոկոսով՝ 40-ից մինչեւ 30 միլիոն դոզա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նշվում է, որ դա կազմում է ընկերության պայմանագրային պարտավորությունների մեկ երրորդը: Ինչպես հաղորդում Է Reuters-ը, դեղամիջոցի դեֆիցիտը, եւս մեկ հարված կհասցնի Եվրամիության պլաններին պատվաստումներ իրականացնելու համար, որոնց խանգարել են պատվաստանյութի մատակարարման հետ կապված բազմակի ուշացումները:


Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ խնդիրները կապված են մատակարարման համակարգի գլոբալ շղթայով պատվաստանյութերի տեղափոխման հետ:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ AstraZeneca անգլո-շվեդական ընկերության COVID-19-ի դեմ դեղամիջոցի օգտագործումը դադարեցրել են Ավստրիայի, Դանիայի, Նորվեգիայի եւ Իսլանդիայի, Լատվիայի, Կիպրոսի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի եւ Էստոնիայի իշխանությունները, իսկ Իտալիան արգելել է դեղամիջոցի խմբաքանակներից մեկի կիրառումը:


Դրա համար առիթ են հանդիսացել դեղամիջոցի կիրառումից հետո թրոմբոզի դեպքերի մասին հաղորդումները։ ԱՀԿ-ում վերլուծում են այդ հաղորդագրությունները։ Դեղերի եվրոպական գործակալությունը անցկացնում է իր հետաքննությունը։

Պուտինը Չիլինգարովին շնորհել Է Ռուսաստանի վաստակավոր աշխարհագրագետ պատվավոր կոչում
Հաջորդ նորություն next