Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել Մոսկվայում այսօր՝ հունվարի 11-ին: Այս մասին հունվարի 10-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Բանակցությունների ընթացքում Մակրոնն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին նպաստելու Ռուսաստանի ջանքերին: Կողմերն ընդգծել են բախումներից տուժած բնակչությանը հրատապ մարդասիրական օգնության տրամադրման կարևորությունը, այդ թվում՝ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների միջոցով: