24.11.2024
ԱՄՆ-ը զսպվածության կոչ է արել Հայաստանում քաղաքական հակամարտության բոլոր կողմերին
prev Նախորդ նորություն

Կրեմլում բացահայտել են Պուտինի և Փաշինյանի զրույցի մանրամասները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմ է արտահայտվել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորմանն օրենքի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Եթե դուք ուշադիր նայել եք այն տեքստը, որը հրապարակվել է մեր կողմից, ապա դուք հավանաբար հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալ այն արտահայտությունը, թե Ռուսաստանի նախագահը կողմ է արտահայտվել օրենքի շրջանակներում խնդրի կարգավորմանը։ Դա շատ կարեւոր է», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների՝ Պուտին-Փաշինյան հեռախոսային խոսակցության մամուլի հաղորդագրությունների բովանդակությունների տարբերության մասին հարցին:


Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում ասվում էր, որ «նախագահ Պուտինն աջակցություն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին», իսկ Կրեմլի հաղորդագրության մեջ նման արտահայտություն չի եղել օրինական իշխանություններին աջակցելու մասին, միայն խոսք այն մասին, որ Պուտինը կոչ է արել պահպանել կարգուկանոնն ու հանգստությունը Հայաստանում, կարգավորել իրավիճակը օրենքի շրջանակներում:


Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: