20.04.2025
Բայդենը չեղարկել է գրինքարտ շահած օտարերկրացիների մուտքի սահմանափակման Թրամփի հրամանագիրը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը զսպվածության կոչ է արել Հայաստանում քաղաքական հակամարտության բոլոր կողմերին

Միացյալ Նահանգները Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում և գտնում է, որ զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը։


Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության, ինչպես նաեւ խուսափել բռնությունից: Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարության անսասան սկզբունքի մասին, որ պետության զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը», - ասել է նա։


Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ն դեռ որոշում չի կայացրել, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները կհամարեն հեղաշրջման փորձ, թե ոչ։

Կրեմլում բացահայտել են Պուտինի և Փաշինյանի զրույցի մանրամասները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար