Բայդենը չեղարկել է գրինքարտ շահած օտարերկրացիների մուտքի սահմանափակման Թրամփի հրամանագիրը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի հրամանագիրը մի շարք կատեգորիաների օտարերկրացիների համար ԱՄՆ մուտքի սահմանափակման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Թրամփը 2020 թվականի ապրիլին ստորագրել եւ այնուհետեւ երկարացրել Է հրամանագրի գործողությունը, որը խոչընդոտում էր «կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ԱՄՆ-ի աշխատաշուկայի համար ռիսկ ներկայացնող ներգաղթյալների մուտքը»:
«Դա չի նպաստում ԱՄՆ-ի շահերին: Ընդհակառակը, վնասում է, օրինակ, խանգարում ընտանիքների անդամներին է ԱՄՆ-ի քաղաքացիների եւ մշտական բնակության օրինական կարգավիճակ ունեցողներին վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ», - հայտարարել է Բայդենը:
«Այն նաեւ խանգարում է ԱՄՆ-ի տնտեսության ճյուղերին, որոնք տաղանդներ են օգտագործում ամբողջ աշխարհից», - հավելել է նախագահը:
Նրա խոսքով՝ Թրամփի միջոցառումների պատճառով երկիր չեն կարողացել մուտք գործել նաեւ այն անձինք, որոնք ԱՄՆ-ում բնակության իրավունք են շահել ամենամյա վիճակախաղում: