11.08.2025
Վիտալի Բալասանյանը Երևանում է. նա ՀՅԴ-ում հանդիպման է
28.10.2020
Վիտալի Բալասանյանը Երևանում է. նա ՀՅԴ-ում հանդիպման է

VERELQ-ի աղբյուրը հայտնում է, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Երևանում է: Քիչ առաջ նրան տեսել են Երևանում ՀՅԴ կենտրոնական գրասենյակ մտնելիս: Նրան ուղեկցելիս է եղել դաշնակցական Հրանտ Մարգարյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ քիչ առաջ Վիտալի Բալասանյանը հանդես էր եկել կոչով."Հայրենակիցներ, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։ Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։ Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն":