Պուտինն Էրդողանին պատմել է Փաշինյանի և Ալիեւի հետ հանդիպման արդյունքների մասին
Այսօր՝ հունվարի 13-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի, Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ.նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը:
Ընդգծվել է, որ անցած բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկը դարձել է Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման տրամադրվածության հաստատումը, խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործում գործնական փոխգործակցության պատրաստակամությունը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը՝ հաջողվել է համաձայնեցնել այդ ուղղությամբ մի շարք կարեւոր քայլեր։
Իր հերթին, Էրդողանն աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերին, հանդես է եկել Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակման օգտին, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման եւ փոխշահավետ նախագծերի առաջմղման օգտին:
Առանձին անդրադարձ է կատարվել հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի ձեւավորման եւ հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների որոշ ասպեկտներին:
Նրանք պայմանավորվել են պահպանել կանոնավոր երկխոսություն ծավալել տարբեր մակարդակներում: