Առաջին անգամ պատմության մեջ. Թրամփին երկրորդ իմպիչմենտն է հայտարարվել
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու մասին, նրա 10 կուսակիցները պաշտպանել են այդ պահանջը: Պետության ղեկավարը դրանից հետո հանդես է եկել ուղերձով՝ ոչ մի կերպ չհիշատակելով իմպիչմենտի մասին։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Թրամփի հեռացման օգտին քվեարկել է 232 կոնգրեսական, դեմ՝ 197: Այսպիսով, նա դարձել է ԱՄՆ-ի պատմության մեջ միակ նախագահը, որին իմփիչմենթը շնորհվել է երկու անգամ։
Նախագահին մեղադրում են խռովության հրահրման մեջ։ Ներկայացուցիչների պալատի բանաձեւում ասվում է, որ Թրամփի գործողությունները համապատասխանում են «ծանր հանցագործություններ եւ զանցանքներ» սահմանադրական ձեւակերպմանը:
Թրամփին վաղաժամ իշխանությունից հեռացնելու համար անհրաժեշտ է, որ նա իմփիչմենթ հայտարարի Սենատում, սակայն վերին պալատի խոսնակ Հանրապետական Միթչ Մակքոնելը հայտարարել է, որ սենատորները դա չեն անի մինչեւ պետության ղեկավարի լիազորությունների ժամկետի ավարտը հունվարի 20-ին:
Հնարավոր կլինի արդյոք Թրամփին Իմպիչմենտ հայտարարել հետին թվով ՝ պաշտոնից հեռանալուց հետո, պարզ չէ. նման պրակտիկա Կոնգրեսի պատմության մեջ չի հանդիպել։