30.04.2025
ԵԱՏՄ-ում ռոումինգի ամբողջական չեղարկումը նախատեսվում է մինչև 2025 թվականը
26.03.2021
ԵԱՏՄ-ում ռոումինգի ամբողջական չեղարկումը նախատեսվում է մինչև 2025 թվականը

Ռոումինգը նախատեսում է մինչեւ 2025 թվականը վերջնականապես չեղյալ հայտարարել Եվրասիական տնտեսական միությունում: Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ Համապատասխան հայտարարություն է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ Արման Շակկալիևը: Օրերս հաղորդվել էր, որ Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ ռոումինգի չեղարկման միջոցառումները կարող են ավարտվել մինչեւ ապրիլի 2-ը: Ռուսաստանի թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Մաքսիմ Կիսելյովի խոսքով՝ ռոումինգը կարելի է վերջնականապես չեղյալ համարել այն պահից, երբ մուտքային զանգի արժեքը հավասար կլինի զրոյական ռուբլու: Ռոումինգի չեղարկման մասին խոսակցությունները շարունակվում են 2013 թվականից։