ՄԱԿ-ում իրենց աշխատակիցներին կոչ են արել պատվաստվել «Սպուտնիկ V». Գուտերեշ
ՄԱԿ-ն իր աշխատակիցներին կոչ է անում այն երկրներում, որտեղ պատվաստվում է «Սպուտնիկ V» դեղամիջոցով, պատվաստվել այդ պատվաստանյութով: Այս մասին ռուսական լրատվական գործակալություններին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Մենք, իհարկե, կոչ ենք անում ՄԱԿ-ի աշխատակիցներին, որոնք աշխատում են «Սպուտնիկ V» պատվաստումն իրականացնող երկրներում, պատվաստվել այդ պատվաստանյութով», - ասել է Գուտերեշը:
Ավելի վաղ ԱՀԿ-ի փորձագետը հայտարարել էր, որ կազմակերպությունը մտադիր է իր գնահատականը տալ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի անվտանգությանը հունիսի վերջին կամ հուլիսին:
«Սպուտնիկ V» հավանության է արժանացել արդեն ավելի քան 3,2 միլիարդ բնակչություն ունեցող 64 երկրներում: Պետական կարգավորիչների կողմից ստացված հավանության քանակով «Սպուտնիկ V»-ն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում:
Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 97,6 տոկոս՝ 3,8 միլիոն պատվաստված ռուսաստանցիների տվյալների վերլուծության արդյունքներով, դա ավելի բարձր է, քան այն տվյալները, որոնք հրապարակվել են ավելի վաղ The Lancet բժշկական հանդեսի (91,6 տոկոս) կողմից, հայտնել է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը (ՌՖՄԻ) եւ նից Գամալեին: