Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ քաղաքացիների ազատ արձակումը՝ դա գնահատելով որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման առանցքային քայլ: Այս մասին ասված է Twitter-ում արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ «Կանադան շարունակում է կոչ անել ազատ արձակել բոլոր պահված անձանց», - ընդգծվում է հայտարարության մեջ: