Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռեյկյավիկում քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Այս մասին ասված է Կանադայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ Արկտիկական խորհրդի ավարտված նախարարական հանդիպման արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։ «Գառնոն կրկին կրկնել է, որ Կանադան Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում նվազեցնել լարվածությունը», - ասված է հայտարարության մեջ: Նախարարները քննարկել են նաեւ Արկտիկայի եւ Վենեսուելայի իրադրությունը: