Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլին իր ցավակցություններն է հայտնել Կազանում հրաձգության զոհերի և վիրավորների հարազատներին: "Խորապես ցնցված եմ և վշտացած Կազանում դպրոցի վրա հարձակման լուրից: Իմ մտքերն ու Եվրախորհրդարանի բոլոր պատգամավորների մտքերը այս սարսափելի պահին զոհերի ընտանիքների և ռուս ժողովրդի հետ են", - գրել է Սասսոլին Twitter-ի իր միկրոբլոգում: