Սպիտակ տունը հայտնել Է G20-ում Բայդենի և Պուտինի հնարավոր հանդիպման մասին
Սպիտակ տունը մշակում է Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորությունը:
Այս մասին հայտնել է ամերիկյան գերատեսչության մամուլի քարտուղար Ջեն Փսակին հոկտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է Միացյալ Նահանգների վարչակազմի YouTube-ալիքում, գրում է «Իզվեստիան»։
«Երկկողմ հանդիպումների վերաբերյալ կանխատեսումներ չունեմ։ Այս պահին մենք դա մշակում ենք օրական կտրվածքով», - պատասխանել է Փսակին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին։
Այդ կերպ նա անդրադարձել է G20-ի գագաթաժողովին, որը տեղի կունենա Հռոմում 16-րդ անգամ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը չի կարողանա այցելել G20-ի հանդիպմանը, բայց պայմանավորվել է Ջո Բայդենի հետ վիրտուալ գագաթնաժողով անցկացնել մինչեւ տարեվերջ:
Սպիտակ տանը վստահ են, որ այդ զրույցը կդառնա ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերություններում կարեւոր եւ երբեմն առճակատման հարցերի կարգավորման բանալին: