24.11.2024
Սպիտակ տունը հայտնել Է G20-ում Բայդենի և Պուտինի հնարավոր հանդիպման մասին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի նախագահը մեկ տարով երկարացրել Է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռեժիմի գործողությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւս մեկ տարով երկարացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները։ Սպիտակ տանը պարզաբանել են, որ սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ թուրք զինվորականները գտնվում են Սիրիայի հյուսիս-արեւելքում:


Վաշինգտոնի կարծիքով՝ Անկարան խանգարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին։


«Թուրքական կառավարության գործողությունները սպառնում են խարխլել տարածաշրջանի կայունությունը, ինչպես նաեւ նախկինի պես արտակարգ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը եւ արտաքին քաղաքականությանը։ Այդ կապակցությամբ ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ դրությունը», - իր որոշումը հիմնավորել է ԱՄՆ-ի առաջնորդը (մեջբերում ՏԱՍՍ-ից)։


Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերին Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել եւ Պետդեպարտամենտին ու ֆիննախին հանձնարարել էր որոշել, թե ում նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։ Խոսքը այն անձանց մասին է, որոնք «խոչընդոտում են հյուսիսային Սիրիայում կրակի դադարեցմանը», ինչպես նաեւ խանգարում են հանրապետությունում քաղաքական կարգավորմանը: