24.11.2024
Ռուսաստանի հետ Չինաստանի սերտ համագործակցությունը սպառնալիք Է ՆԱՏՕ-ի համար. Ստոլտենբերգ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը և ԵՄ-ն բանակցում են պատվաստումների սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման շուրջ

Ռուսաստանը եւ ԵՄ-ն հերթական հանդիպումն են անցկացրել COVID-19-ի պատվաստումների սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման հարցով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Շարունակվում է Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ պատվաստումների սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման շուրջ բանակցային գործընթացը։ Կայացել է հերթական աշխատանքային հանդիպումը վիրտուալ ձեւաչափով Ռուսաստանի եւ Եվրամիության Առողջապահության նախարարության ներկայացուցիչների միջև: Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են առաջիկա համատեղ քայլերը՝ կանցկացվեն փորձագիտական խորհրդատվությունների շարք՝ պատվաստումների մասին հավաստագրերի փոխադարձ ճանաչման իրավական եւ տեխնիկական հիմնական պարամետրերի համաձայնեցման համար», - մայիսի 26-ին լրագրողներին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում:


Սեպտեմբերին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը Եվրամիության ներկայացուցչություն է ուղարկել փաստաթղթեր, որոնք եվրոպական կողմը խնդրել էր նախորդ հանդիպման ընթացքում: Հավաստագրերի փոխադարձ ճանաչման աշխատանքներն ուղղված են Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժի խոչընդոտների վերացմանը ԵՄ տարածքում և հակառակը։ «Այդ հարցի շուրջ երկկողմ խորհրդակցությունները շարունակվում են»,-հավելել են մամուլի ծառայությունում: