24.11.2024
Ռուսաստանը և ԵՄ-ն բանակցում են պատվաստումների սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման շուրջ
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը կքննի Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն այսօր և վաղը լսումներ կանցկացնի՝ քննարկելու Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի շրջանակներում միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդությունը։


Հիշեցնենք, Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի խախտումների հիմքով։ Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին՝ կիրառել մի շարք հրատապ միջոցներ, այդ թվում՝ Բաքվի «Ռազմավարի պուրակի» փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը։ Հենց այս հարցերի լուծման համար է Հայաստանը միջանկյալ միջոցի կիրառման միջնորդություն ներկայացրել։


Նիստերը նախագահելու է ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանի նախագահ Ջոան Է. Դոնահյուն։