Ռուսաստանի հետ Չինաստանի սերտ համագործակցությունը սպառնալիք Է ՆԱՏՕ-ի համար. Ստոլտենբերգ
Չինաստանի աճող տնտեսական զարգացումը և Ռուսաստանի հետ նրա ավելի սերտ համագործակցությունը սպառնալիք են ներկայացնում ՆԱՏՕ-ի համար։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լիսաբոնում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում, գրում է EADaily-ն։
«Չինաստանի վերելքը նշանակություն ունի մեր անվտանգության համար։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք փորձում են վերահսկել կրիտիկական ենթակառուցվածքները: Մենք տեսնում ենք նրանց [գործունեությունը] կիբեռանվտանգության ոլորտում։ Չինաստանը ձգտում է դառնալ աշխարհի առաջատար տնտեսությունը՝ զգալի առաջընթաց արձանագրելով կործանարար տեխնոլոգիաների ստեղծման գործում և մեծ գումարներ ներդնելով իր միջուկային պոտենցիալում՝ ավելի ու ավելի սերտ աշխատելով Ռուսաստանի հետ», - ասել է նա։
Յենս Ստոլտենբերգը հավելել է, որ հանդես չի գալիս հօգուտ այն բանի, որ ՆԱՏՕ-ն դառնա գլոբալ դաշինք, ինչը կնշանակի անդամակցել դրան ամբողջ աշխարհից: «Բայց ես կարծում եմ, որ մենք, լինելով տարածաշրջանային դաշինք, պետք է դիմակայենք գլոբալ սպառնալիքներին», - հավելել է Ստոլտենբերգը: