Բայդենը հետաքրքրված է Մոսկվայի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններով. Պենտագոն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետաքրքրված է Մոսկվայի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։ Հեռարձակումը կատարվել Է Պենտագոնի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ ցանկացած հարաբերություններում նախագահ Ջո Բայդենը կցանկանար տեսնել կանխատեսելիություն եւ կայունություն», - հայտարարել է նա: Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ դա չափազանց կարևոր է այնպիսի երկրների համար, ինչպիսին են ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն «կշարունակի օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին եւ գործընկերներին սեփական տարածքի անվտանգությունն ապահովելու իրենց ձգտման հարցում»: Լլոյդ Օսթինը նաեւ դրական է համարել իր այցերը Սեւ ծովի ափին գտնվող մի շարք երկրներ: