Իսրայելում COVID-19 նոր ավելի վարակիչ շտամ են հայտնաբերել
Կորոնավիրուսի Ay:4.2 նոր մուտացիան հայտնաբերվել է արտերկրից Իսրայել վերադարձած երեխայի մոտ, այն կարող է ավելի վարակիչ լինել, քան «դելտա» շտամը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները:
COVID-19-ը 11-ամյա տղայի մոտ հայտնաբերել են Թել Ավիվի օդանավակայանում թեստավորման ժամանակ։ Ընդ որում՝ հիվանդացողը ժամանելուց հետո գտնվել է մեկուսացման մեջ և ոչ մեկի հետ չի շփվել։
Ավելի վաղ կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամ են հայտնաբերել բրիտանացի գիտնականները: Ըստ մասնագետների, մուտացիան կարող է գերազանցել «դելտա» վարակի 10-15%-ով: Եթե այս եզրակացությունները հաստատում գտնեն, ապա այս շտամը կլինի առավել վարակիչը համաճարակի սկզբից:
Ըստ գիտնականների, AY.4.2-ը կարող էր հանգեցնել Միացյալ Թագավորությունում COVID-19-ի հիվանդացության աճին: Այն արդեն հայտնաբերվել է յուրաքանչյուր տասներորդ վարակվածի մոտ, եւ մասնաբաժինը ընդհանուր թվի հիվանդների աճում է արագ տեմպերով։