Բրիս Ռոքֆեյլը (Brice Roquefeuil) նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ։ Նա կփոխարինի Ստեֆան Վիսկոնտիին, որը Մինսկի խմբի համանախագահն էր 5 տարվա ընթացքում՝ 2016 թվականի հոկտեմբերից։ 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ նոր նշանակումը Բրիս Ռոքֆեյլը գլխավորել է Ուզբեկստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը: 2000-ականների սկզբին և կեսերին Բրիս Ռոքֆեյլը քաղաքական խորհրդական էր Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատներում։