11.04.2025
Ժնևում բանակցություններն ավարտվել են. Վաշինգտոնը խոստացել է գրավոր պատասխանել ՌԴ-ին
prev Նախորդ նորություն

Միշուստինը հանձնարարել է կառավարությանն անցնել աշխատանքի հեռավար ձեւաչափի

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարականներ է տվել աշխատանքի հեռակա ձեւաչափի անցնելու եւ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության Telegram-ալիքը։


«Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հանձնարարել է հունվարի 21-ից ապահովել փոխվարչապետների, կառավարության աշխատակազմի, ինչպես նաեւ դաշնային նախարարությունների եւ գերատեսչությունների, նրանց տարածքային ստորաբաժանումների եւ ենթակա կազմակերպությունների խորհրդակցությունների հնարավոր առավելագույն անցկացումը հեռավար ձեւաչափով։


Եվս մեկ հանձնարարական վերաբերում է կառավարության աշխատակազմի, իշխանության դաշնային մարմինների եւ կառավարությանն առընթեր վերլուծական կենտրոնի աշխատակիցների աշխատանքի հեռավար ռեժիմի հնարավոր առավելագույն անցմանը։ Այդ մասին որոշումն ուժի մեջ է մտնում նաեւ հունվարի 21-ին», - նշվում է հաղորդագրության մեջ։