21.10.2025
Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը մոտ ապագայում ուղիղ շփումներ կունենան
02.12.2021
Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը մոտ ապագայում ուղիղ շփումներ կունենան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը մոտ ապագայում ուղիղ շփումներ կունենան: Ինչպես հաղորդում է "ՌԻԱ Նովոստին", ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ մի շարք հարցերի շուրջ "անկեղծ" զրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կզեկուցեն դրա արդյունքների Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներին, նշել է Բլինքենը: "Ես և արտգործնախարար Լավրովը անկեղծ զրույց ունեցանք տարբեր հարցերի շուրջ։ Մենք պայմանավորվել ենք արդյունքների մասին հայտնել մեր նախագահներին, որոնք հնարավորություն կունենան խոսել անմիջապես մոտ ապագայում", - հայտարարել է Բլինքենը Լավրովի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: