24.11.2024
Իրանը նոյեմբերի 29-ին Վիեննայում կվերսկսի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները
04.11.2021
Իրանը նոյեմբերի 29-ին Վիեննայում կվերսկսի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

Իրանական կողմը նոյեմբերի 29-ին Վիեննայում կվերսկսի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունները: Այս մասին նոյեմբերի 3-ին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Ալի բակերի-Կանին, հաղորդում է "Ինտերֆաքսը": «ԵՄ-ի համակարգող Էնրիկե Մորոյի հետ հեռախոսազրույցում մենք պայմանավորվել ենք նոյեմբերի 29-ին վերսկսել բանակցությունները Վիեննայում»,-գրել է Բաքերի-Կանին իր թվիթերյան էջում: ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունն իր կողմից տարածել է մամլո հաղորդագրություն, որում հաստատել է այդ ամսաթիվը։ Այնտեղ հստակեցրել են, որ բանակցություններին կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Իրանի ներկայացուցիչները: "ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից համատեղ հանձնաժողովի նախագահ կդառնա Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան", - նշվում է հայտարարության մեջ: Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նույնպես հաստատել է իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը: Նա Twitter-ի իր էջում գրել է, որ այդ "երկար սպասված հավաքական որոշումը" ճանապարհ է բացում ամերիկյան պատժամիջոցների չեղարկման եւ Իրանի վերադարձին "2015 թվականի գործարքի միջուկային դրույթների լիակատար իրագործմանը":