24.11.2024
Սպասումները չարդարացան. ավարտվեց ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը
prev Նախորդ նորություն

Նուլանդը հաստատել է, որ Ուկրաինայում կան կենսաբանական լաբորատորիաներ

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հաստատել է, որ Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ, և ԱՄՆ-ն աշխատում է թույլ չտալ, որ դրանք հայտնվեն ռուսական ուժերի վերահսկողության տակ։


Ինչպես գրում է EADaily-ն, նա նման հայտարարություն է արել՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայում քիմիական զենք կա՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։


«Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ, իրականում մենք հիմա շատ մտահոգված ենք, որ ռուսական զինուժը կարող է փորձել վերահսկել դրանք: Այսպիսով, մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, որպեսզի նրանք կարողանան կանխել հետազոտական ​​այս նյութերից որևէ անցումը Ռուսաստանի վերահսկողության տակ»,- ասաց նա։


Վիկտորյա Նուլանդը նաև հայտարարել է, որ եթե Ուկրաինայում կենսաբանական կամ քիմիական զենքի հետ կապված որևէ միջադեպ տեղի ունենա, դրա պատասխանատվությունը կրելու է ռուսական կողմը։


Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ կենսաբանական զենքի բաղադրիչները մշակվում են ուկրաինական կենսալաբորատորիաներում, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքին մոտ։