Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկիրը չի փակի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Թուրքիան պատրաստ է նաև կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը դիվանագիտական ֆորումի ընթացքում, որը կանցկացվի Անթալիայում մարտի 11-ից 13-ը։ «Կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև այդ պատժամիջոցները կիրառող երկրների և նրանց քաղաքացիների համար, որ օդային տարածքը բաց լինի… թե՛ ռազմավարական, թե՛ մարդասիրական առումներով»,- ասել է Չավուշօղլուն, գրում է kommersant-ը։ Ռուսական ինքնաթիռների օդային տարածքը փակել են ԱՄՆ-ը, Կանադան, ինչպես նաև ԵՄ երկրները՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության։ Ռոսավիացիան ի պատասխան փակել է երկրի երկինքը 37 պետության համար։