Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոկում մեկնաբանել է նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ով մարտի 17-ին ասել է, որ Ադրբեջանը «չի կռվել խաղաղ բնակչության դեմ, չի ռմբակոծել տները և չի կատարել վայրագություններ»: «Ադրբեջանի նախագահի աներևակայելի եռակի սուտը: Նրա զորքերը ռմբակոծել են դպրոցներ, եկեղեցիներ և հիվանդանոցներ, նա հավաքագրել է սիրիացի վարձկաններին, ովքեր Արցախում պատերազմի ժամանակ խոշտանգել և գլխատել են հայ խաղաղ բնակիչներին և զինվորներին: Շատ ապացույցներ կան»,- գրել է Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։