24.11.2024
ՀԱՊԿ ԽՀԿ խորհրդի նիստ․Երևանում քննարկել են  համակարգչային միջադեպերին արձագանքման հարցերը
prev Նախորդ նորություն

Բորիս Ջոնսոնն այսօր հրաժարական կտա. BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր հրաժարական կտա, հայտնում է BBC-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։


Ըստ աղբյուրի՝ Ջոնսոնը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա առաջիկա ժամերին։


Ինչպես նշել է BBC-ի քաղաքական վերլուծաբան Քրիս Մեյսոնը, Ջոնսոնը կշարունակի գործել որպես բրիտանական կառավարության ղեկավար, քանի դեռ չի ընտրվել իշխող կուսակցության նոր ղեկավարը։


Ընտրությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերին։


Ինչպես VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, հինգշաբթի օրվա դրությամբ Մեծ Բրիտանիայի 120 անդամներից բաղկացած կառավարության 53 անդամներ հրաժարական են տվել՝ Քրիս Պինչերի հետ կապված սկանդալի  պատճառով: