Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենա Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այսօր սպասվում է նաև հանդիպում ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա պաշտոնական այցի նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Փաշինյանի և Շառլ Միշելի միջև։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում տիրող իրավիճակի և Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում մի շարք հարցերի շուրջ։