Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հավատարմությունը խաղաղ բանակցություններին: Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի Twitter-յան գրառման մեջ: «Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդն այս շաբաթ տարածաշրջան է ուղարկում կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին, որպեսզի քննարկեն, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է լավագույնս աջակցել այս գործընթացին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Էնդրյու Շոֆերի հետ: