19.01.2025
Ռուսաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել Է Հյուսիսային Կորեա
prev Նախորդ նորություն

G7-ը պլանավորում է առցանց գագաթնաժողով անցկացնել դեկտեմբերի 13-ին

Յոթնյակի (G7) երկրների առաջնորդները ծրագրում են հաջորդ շաբաթ առցանց հանդիպում անցկացնել։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։


NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ առցանց գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 13-ին։ Դրան Ճապոնիայից կմասնակցի վարչապետ Շիգերու Իշիբան։


Ընդգծվում է, որ հանդիպման ժամանակ G7-ի առաջնորդները մտադիր են «հաստատել իրենց միասնությունը»՝ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության նախօրեին։ Ակնկալվում է, որ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։


Նշվում է նաև, որ G7-ի ղեկավարները կարող են քննարկել Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։


 

Ասադին ՌԴ-ում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել Է Պուտինը
Հաջորդ նորություն next