Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ Բեն Զաիդ Ալ Նահայան կմասնակցի ԲՐԻԿՍ գագաթնաժողովին, որը տեղի կունենա արդեն հաջորդ շաբաթ Կազանում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ անոնսելով ԱՄԷ նախագահի պաշտոնական այցը ՌԴ: Նշվում է, որ Մուհամեդ Բեն Զաիդ Ալ Նահայան ՌԴ կժամանի հոկտեմբերի 21-ին: ԱՄԷ-ն կազմակերպության մաս է կազմում 2024 թվականի հունվարից: Հիշեցնենք, ՀՀ և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ևս մասնակցելու են գագաթնաժողովին: