Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շտապ խորհրդակցություն կանցկացնի՝ քննարկելու, թե արդյոք մարդկանց շրջանում տարածվող կապիկի ջրծաղիկ վիրուսը վտանգ է ներկայացնում հանրության առողջության համար, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները: Ինչպես հաղորդում է Interfax-ը, սպասվում է, որ հանդիպումը կկայանա հունիսի 23-ին։ Տարեսկզբից գրանցվել է կապիկների ջրծաղիկ վարակի 1,6 հազար դեպք, եւս 1,5 հազար մարդ կասկածի տակ է։ Վարակվածներից 72-ը մահացել է: Ընդհանուր առմամբ, վիրուսը հայտնաբերվել է 39 երկրներում։ Վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է կապիկների մոտ 1958 թվականին, իսկ մարդկանց մոտ՝ 1970 թվականին։ Կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Դրա ախտանշաններն են՝ սրտխառնոց, ջերմություն, ցան, քոր և մկանային ցավ։ Տարածաշրջանից դուրս դեպքերը հաճախ կապված են համաճարակաբանորեն անբարենպաստ տարածքներ ճանապարհորդության հետ: Վիրուսը տարածվում է շփման միջոցով, բայց վիրուսային ուժը ցածր է։ Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ մարդկանց շրջանում ջրծաղիկի վիրուսի տարածման հետ կապված իրավիճակը համաճարակի չափերի չի հասնի։