2.01.2026
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողով չի նախատեսվում
prev Նախորդ նորություն

ԵԽ նախարարների կոմիտեն և ԵԽԽՎ-ն համատեղ նիստ կանցկացնեն՝ նվիրված ԼՂ-ի շուրջ զարգացումներին

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստը (Joint Committee)՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին։

Նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին և հումանիտար իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցեր։

Համատեղ կոմիտեի հանդիպումը նախաձեռնել է ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսը։ Նախարարների կոմիտեն հոկտեմբերի 4-ի որոշմամբ հավանություն է տվել հանդիպում անցկացնելու առաջարկին և օրակարգին։

Համատեղ կոմիտեի գործառույթն է քննարկել այն խնդիրները, որոնք ընդհանուր են նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի համար, և խթանել այս երկու մարմինների կողմից ընդունված առաջարկությունների գործնական իրականացման հնարավորությունները:


 


 

ՄԻԵԴ-ը հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ