ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարել է, որ միջուկային հակամարտության հեռանկարը «կրկին հնարավորի տիրույթում է», գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսական միջուկային ուժերի մարտունակության մակարդակի բարձրացումը սարսափեցնող իրադարձություն է։ Միջուկային հակամարտության հեռանկարը, որը ժամանակին անհնար էր պատկերացնել, այժմ վերադարձել է հնարավորության տիրույթում»,- լրագրողներին ասել է Գուտերիշը: Նրա խոսքով՝ Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է ապահովվի։ Նա կոչ է արել «բռնել դիվանագիտության և խաղաղության ճանապարհը»։