Ռուս զինվորականները խոցել են Ուկրաինայի զինված ուժերի մարտական ուղղաթիռ և "Բայրաքթար ՏԲ-2" չորս հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Այդ մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: "Խոցվել է մարտական ուղղաթիռ եւ չորս հարվածային անօդաչու թռչող սարք՝ "Բայրաքթար ՏԲ-2", - ճեպազրույցի ժամանակ ասել է Կոնաշենկովը, փոխանցում է EADaily-ն: Հիշեցնենք, որ Bayraktar TV2-ը թուրքական հարվածային օպերատիվ-մարտավարական միջին մարտական անօդաչու սարք է՝ թռիչքի մեծ տեւողությամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի վաղ առավոտյան հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու, Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում զորքեր մտցնելու մասին: ՌԴ ԶՈՒ-ն գրոհում է ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, Ուկրաինայի օդանավակայանները։ Այժմ երկրի բազմաթիվ քաղաքներում պայթյուններ են լսվում։ Ռուսական շուկան արձագանքել ռուբլով ակտիվների կտրուկ անկմամբ: