2.04.2025
Լուսանկարը` mfa.am
prev Նախորդ նորություն

Կրեմլում հերքել են Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին լուրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը դեռ հեռախոսազրույց չեն ունեցել: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։


«Սա տեղեկատվության որակի ամենավառ օրինակն է, որը հրապարակվում է նույնիսկ բավականին հարգված ԶԼՄ-ներում: Սա ուղղակի կեղծ տեղեկատվություն է», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողներին։


Նշենք, որ նախօրեին The Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրներին գրել էր, որ հինգշաբթի օրը տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, որի շրջանակում քննարկվել է նաև ուկրաինական հակամարտությունը։

Կիեւին ՌԴ-ի խորքերը հարվածներ հասցնելու թույլտվությունը լարվածության նոր փուլ կնշանավորի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն