16.06.2024
Գրեթե 37 միլիոն երեխա ամբողջ աշխարհում տեղահանվել է. ՅՈՒՆԻՍԵՖ
prev Նախորդ նորություն

Ռեսուրսների պակասի պատճառով դպրոցները չեն կարողանում առողջ և ներառական միջավայր ապահովել

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի, չնայած ջուր և սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող դպրոցների թվի կայուն նվազմանը, խորը անհավասարություն կա երկրների միջև և երկրների ներսում այս առումով: Ամենաքիչ զարգացած երկրների և անկայուն իրավիճակում գտնվող բնակավայրերի դպրոցականներն ամենաշատն են տուժում: Դրան զուգահեռ, տվյալները փաստում են, որ շատ քիչ դպրոցներ ունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված սանհանգույցներ և սանիտարահիգիենիկ պայմաններ:

«Չափազանց մեծ է այն երեխաների թիվը, որոնք հաճախում են խմելու ջուր, մաքուր սանհանգույցներ, ձեռքերը լվանալու օճառ չունեցող դպրոցներ, ինչը դժվարացնում է ուսուցումը, - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սանիտարահիգիենիկ պայմանների, կլիմայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի և աղետների ռիսկի նվազեցման հարցերով բաժնի ղեկավար Քելի Էն Նեյլորը, - ՔՈՎԻԴ-19 համավարակն ընդգծեց առողջ և ներառական կրթական միջավայր տրամադրելու կարևորությունը: Երեխաների կրթությունը պաշտպանելու համար վերականգնման ճանապարհը պետք է ներառի դպրոցներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի տարրական ծառայությունների առկայություն այսօր և ապագայում»:

«Ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը ոչ միայն կարևոր է վարակների արդյունավետ կանխարգելման և վերահսկման առումով, այլ նաև երեխաների առողջության, զարգացման և բարեկեցության գրավականն է, - նշել է ԱՀԿ-ի շրջական միջավայրի, կլիմայի փոփոխության և առողջապահության հարցերով բաժնի ղեկավար Մարիա Նեյրան, - Դպրոցը պետք է լինի այնպիսի վայր, որտեղ երեխաները կզարգանան և չեն ենթարկվի դժվարությունների և առերեսվի վարակների տարրական ենթակառուցվածքների բացակայության կամ վատ պահպանման պատճառով»:

Դպրոցները կարևոր դեր ունեն առողջարար սովորությունների և վարքագծի ձևավորման խթանման գործում, սակայն շատերը, 2021 թվականի դրությամբ, չունեին տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ: Համաձայն ԱՀԿ-ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ մշտադիտարկման ծրագրի վերջին տվյալների՝


Աշխարհում դպրոցների 29 տոկոսը դեռևս չունի խմելու ջրի մատակարարում, ինչի հետևանքով տուժում է 546 միլիոն դպրոցական: Դպրոցների 28 տոկոսը դեռևս չունի սանիտացիայի տարրական ծառայություններ, ինչի հետևանքով տուժում է 539 միլիոն դպրոցական: Դպրոցների 42 տոկոսը դեռևս չունի հիգիենայի տարրական ծառայություններ, ինչի հետևանքով տուժում է 802 միլիոն դպրոցական:
Սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող դպրոց հաճախող երեխաների մեկ երրորդը ապրում է ամենաքիչ զարգացած երկրներում, իսկ կեսից ավելին ապրում է անկայուն իրավիճակում գտնվող բնակավայրերում:
Մինչև 2030 թվականը աշխարհի դպրոցներում համընդհանուր ծածկույթի հասնելու համար պահանջվում է խմելու ջրի գծով առաջընթացին ուղղված ընթացիկ քայլերի տեմպի 14-ապատիկ աճ, տարրական սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման գծով երեք անգամյա, իսկ հիգիենայի տարրական ծառայությունների բարելավման հարցում հնգապատիկ աճ:
Ամենաքիչ զարգացած երկրներում և անկայուն իրավիճակում գտնվող բնակավայրերում մինչև 2030 թվականը դպրոցների տարրական սանիտարական ծառայությունների համընդհանուր ծածկույթ ապահովելը կպահանջի ավելի քան 100-ապատիկ և 50-ապատիկ աճ՝ առաջընթացին ուղղված համապատասխան ընթացիկ գործողությունների տեմպերի առումով:
Հնարավոր համավարակներին դիմակայման և արձագանքման բարելավումը կպահանջի դպրոցներում ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների, ինչպես նաև վարակի կանխարգելման և վերահսկման այլ տարրերի ավելի հաճախակի մշտադիտարկում, այդ թվում՝ մաքրության, ախտահանման և կոշտ թափոնների կառավարման մասին:
Ազգային տվյալները փաստում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի սանիտարահիգիենիկ ծառայությունների ծածկույթը փոքր է և մեծապես տատանվում է տարրական, հիմնական և ավագ դպրոցներում քաղաքային և՛ գյուղական բնակավայրերի միջև, որտեղ դպրոցներն ավելի հավանական է, որ ունենան մատչելի խմելու ջուր, քան մատչելի սանիտարահիգիենիկ պայմաններ:
Հասանելի տվյալներ ունեցող երկրների կեսում դպրոցների մեկ քառորդից քիչն ուներ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի սանհանգույցներ:
Հասանելի տվյալներ ունեցող երկրների մեծ մասում դպրոցներն ավելի հավանական է, որ ունենային հարմարեցված ենթակառուցվածք և պարագաներ (թեքահարթակներ, աջակցող տեխնոլոգիաներ, ուսումնական նյութեր), քան հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի սանհանգույցներ:

###

Իրավիճակը Հայաստանում

Ըստ ՀՀ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի, 2021-2022 ուսումնական տարում՝
135 դպրոցում (9%), որտեղ ուսանում է ավելի քան 12,500 աշակերտ (3%) և աշխատում շուրջ 1580 ուսուցիչ (4%), գոյություն չունի կոյուղու համակարգ:
70 դպրոցում (5%), որոնք ունեն շուրջ 4400 աշակերտ (1%) և մոտ 630 ուսուցիչ (1.6%), չկա խմելու կամ լվացվելու ջուր:
Իսկ շուրջ 60 դպրոցներում սովորող ավելի քան 3600 աշակերտ (0.9%) և 517 ուսուցիչ (1.3%) չունի ո՛չ սանիտացիայի պայմաններ, ո՛չ էլ ջուր:

2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը բարելավել է Արատատի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի 15 դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանները, դպրոցները դարձրել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի: Այս տարի դրան կավելանա ևս 5 դպրոց՝ Սյունիքի մարզի, Գորիս, Կապան և Սիսիան համայնքներում:


Ի լրումն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանների գնահատում, գործող նորմերի վերանայում, նոր առաջարկությունների ներկայացում, որը հնարավորություն կտա թիրախային ու արդյունավետ ներգործություն ունենալ, աստիճանաբար բարելավել ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ պայմանները` ապահովելով սովորողների և դասավանդողների համար արժանավապատիվ միջավայր։

ՀԱՊԿ ԽՀԿ խորհրդի նիստ․Երևանում քննարկել են  համակարգչային միջադեպերին արձագանքման հարցերը
Հաջորդ նորություն next
 Ալի Բաղերի Քանին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
10.06.2024
Ալի Բաղերի Քանին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

Slot Dana

Situs Toto Macau

bandar toto macau

Slot Gacor