Ռուսաստանը հաստատել է ոչ բարեկամ երկրների և տարածքների ցանկը
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատել է օտարերկրյա այն պետությունների և տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի, նրա ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ։ Ստորագրվել է համապատասխան կարգադրություն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ցուցակում ընդգրկված են ԱՄՆ-ն և Կանադան, ԵՄ երկրները՝ Մեծ Բրիտանիան (ներառյալ Ջերսի, Անգիլիա, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Ջիբրալթար), Ուկրաինան, Չեռնոգորիան, Շվեյցարիան, Ալբանիան, Անդորրան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Նորվեգիան, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան, ինչպես նաև Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Միկրոնեզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը և Թայվանը (համարվում է Չինաստանի տարածք, բայց 1949 թվականից կառավարվում է սեփական վարչակազմի կողմից):
Ավելի վաղ նշված երկրներն ու տարածքները կիրառել են կամ միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։