21.10.2025
Միշուստինը հանձնարարել է կառավարությանն անցնել աշխատանքի հեռավար ձեւաչափի
21.01.2022
Միշուստինը հանձնարարել է կառավարությանն անցնել աշխատանքի հեռավար ձեւաչափի

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարականներ է տվել աշխատանքի հեռակա ձեւաչափի անցնելու եւ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության Telegram-ալիքը։ «Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հանձնարարել է հունվարի 21-ից ապահովել փոխվարչապետների, կառավարության աշխատակազմի, ինչպես նաեւ դաշնային նախարարությունների եւ գերատեսչությունների, նրանց տարածքային ստորաբաժանումների եւ ենթակա կազմակերպությունների խորհրդակցությունների հնարավոր առավելագույն անցկացումը հեռավար ձեւաչափով։ Եվս մեկ հանձնարարական վերաբերում է կառավարության աշխատակազմի, իշխանության դաշնային մարմինների եւ կառավարությանն առընթեր վերլուծական կենտրոնի աշխատակիցների աշխատանքի հեռավար ռեժիմի հնարավոր առավելագույն անցմանը։ Այդ մասին որոշումն ուժի մեջ է մտնում նաեւ հունվարի 21-ին», - նշվում է հաղորդագրության մեջ։