Եվրոպայում գազի գինը պատմական ռեկորդ է սահմանել
Չորեքշաբթի ֆոնդային բորսայում Եվրոպայում գազի գինը գերազանցել է 2021 թվականի դեկտեմբերի վերջին գրանցված պատմական ռեկորդը՝ հասնելով գրեթե 2230 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները: Ընդհանուր առմամբ գազի ինքնարժեքն աճում է 59,4%-ով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նիդեռլանդների TTF հանգույցում ապրիլյան ֆյուչերսների գինը բարձրացել է մինչև 2226 դոլար 1000 խմ-ի դիմաց:
Գազի արժեքը մարտի 2-ին հետեւողականորեն գերազանցել է 1500, 1600, 1700, 1800, 1900, 2000 և 2100 դոլար 1000 խմ-ի դիմաց։
Գազի բորսայական գնանշումների աճ է նկատվում այն ֆոնին, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարեցին Ռուսաստանի մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողություն է հայտարարել՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։