5.04.2026
Եվրոպայում գազի գինը պատմական ռեկորդ է սահմանել
prev Նախորդ նորություն

Չինաստանը մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին

Չինաստանը հավանություն չի տալիս Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների կիրառմանը, հատկապես միակողմանի, և մտադիր չէ միանալ նման սահմանափակումներին։


Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի բանկային և ապահովագրական գործունեության վերահսկման պետական ​​կոմիտեի ղեկավար Գո Շուցինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ինչ վերաբերում է ֆինանսական պատժամիջոցներին, ապա մենք դրանք հավանություն չենք տալիս, մենք հատկապես հավանություն չենք տալիս միակողմանի կիրառվող պատժամիջոցներին»,- ասաց նա։


«Մենք չենք միանա նման պատժամիջոցներին: Բացի այդ, մենք կշարունակենք պահպանել նորմալ առևտրային, տնտեսական և ֆինանսական փոխանակումները համապատասխան կողմերի հետ»,- ասել է Գո Շուցինը:

ՌԴ պատվիրակությունն ուկրաինական կողմին կսպասի բանակցությունների երկրորդ փուլին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար