24.11.2024
Չինաստանը մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին
prev Նախորդ նորություն

ՌԴ պատվիրակությունն ուկրաինական կողմին կսպասի բանակցությունների երկրորդ փուլին

Ռուսական պատվիրակությունը չորեքշաբթի երեկոյան բանակցությունների վայրում կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին։ ՌԻԱ Նովոստի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Իրոք, հակասական տեղեկատվության որոշակի տարր կա: Բայց ես ձեզ կասեմ, թե որ մասը չի վերաբերում հակասական տեղեկատվությանը: Այսպիսով, այսօր կեսօրին, մեր պատվիրակությունը տեղում կլինի և կսպասի ուկրաինացի բանակցողներին»,- ասել է նա: 


Միաժամանակ Կրեմլի խոսնակը հրաժարվել է կանխատեսումներ անել։


«Այս իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները մի քանի անգամ միանգամայն հստակ ձևակերպվել են Ռուսաստանի նախագահի կողմից»,- ասել է Պեսկովը՝ նախապես չնշելով բանակցությունների վայրը։


Հիշեցնենք, որ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին։