Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանը
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանը։ Այս մասին հայտարարել են Կիևում և հաստատել համացանցում տեղադրված տեսանյութերը, գրում է EADaily-ն։
«Դաժան մարտից հետո մենք կորչցրել ենք վերահսկողությունը Չեռնոբիլի տարածքի վրա։ Անհայտ է նախկին Չեռնոբիլի ատոմակայանի օբյեկտների, միջուկային թափոնների արգելափակման ու պահեստավորումն վիճակը»,- ասել է նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Տեղեկությունն անուղղակիորեն հաստատում են համացանցում հայտնված տեսանյութերը։ Դրանցից երևում է, որ կայանի գլխավոր շենքի մոտ տեղակայված են առանց մակնշման զրահամեքենաներ։
Հինգշաբթի առավոտյան Պուտինը որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել՝ կապված Դոնբասում տիրող իրավիճակի հետ։ Ուկրաինայում ռազմական դրություն է մտցվել:
Օրվա ընթացքում ռուս զինվորականները, ըստ պաշտպանության նախարարության, ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 օբյեկտ, այդ թվում՝ 11 օդանավակայան և ռազմածովային բազա։