Ռուսական զորքերը դուրս են եկել Խերոսնի շրջակայք և վերականգնել Ղրիմի ջրամատակարարումը
Ռուսական զորքերի` Խերսոնի շրջակայք դուրս գալու շնորհիվ հնարավոր է եղել ապաշրջափակել Հյուսիսային Ղրիմի ջրանցքը, ասել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ղրիմի ուղղությամբ գրոհային ջոկատների և օդադեսանտային զորքերի համատեղ օգտագործումն ապահովեց ռուսական զորքերի ելքը Խերսոն քաղաք, ինչը հնարավորություն տվեց ապաշրջափակել Հյուսիսային Ղրիմի ջրանցքը և վերականգնել Ղրիմի թերակղզու ջրամատակարարումը»,- ասել է նա։
Նախկինում Ուկրաինան Դնեպրից սկիզբ առնող ջրանցքով ապահովում էր քաղցրահամ ջրի պահանջարկի մինչեւ 85 տոկոսը: Սակայն Ռուսաստանի հետ թերակղզու վերամիավորումից հետո ամբողջությամբ դադարեցրել է միակողմանի կարգով մատակարարումը։
Թերակղզում սակավաջրության հարցը լուծվել է ստորգետնյա աղբյուրների եւ բնական լցման ջրամբարների հաշվին, հանրապետության որոշ շրջաններում ռեժիմային ջրամատակարարում են իրականացնում, Սիմֆերոպոլի ջրամատակարարումն իրակացանվում է արտեզյան աղբյուրներից: Սկսվել է հուսալի ջրամատակարարման ապահովման Ռուսաստանի կառավարության համալիր ծրագրի իրականացումը։ Խնդրի լուծմանը մոտ 50 մլրդ ռուբլի է ուղղվել։