ԱՄՆ - ն ավելի քան 200 մլն դոլար է ներդրել Ուկրաինայի բիոլաբորատորիայում. ՌԴ ՊՆ
Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների համար ԱՄՆ-ի ֆինանսավորման չափը կազմում է ավելի քան 200 միլիոն դոլար, ասվում է երկուշաբթի օրը ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած նյութերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մասնավորապես, տեղեկատվություն է հրապարակվել «Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաների» ենթակառուցվածքի մասին։ «Ֆինանսավորման չափը կազմում է ավելի քան 200 մլն դոլար»,- ասվում է նյութերում։
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական (RCB) պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ Ուկրաինայում ձևավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որի պատվիրատուն ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գործակալությունն է։
Նրա խոսքով՝ փետրվարի 24-ին նրանք բոլորը հանձնարարություն են ստացել Ուկրաինայի առողջապահության նախարարությունից՝ ամբողջությամբ ոչնչացնել լաբորատորիաներում առկա բիոագենտները։
Զորքերի ղեկավարը նշել է, որ հավաքածուների ոչնչացման ընթացակարգն ուղղված է դրանց անդառնալի ոչնչացմանը, քանի որ, ըստ ամենայնի, ռազմական կենսաբանական ծրագրի իրագործումը շարունակելու համար անհրաժեշտ ամեն ինչ արդեն հանվել է Ուկրաինայի տարածքից։