24.11.2024
Խղճի պակաս. Էրդողանը դատապարտել է հակառուսական արշավն Արևմուտքում
prev Նախորդ նորություն

ԱՀԿ-ն Ուկրաինային խորհուրդ է տվել ոչնչացնել լաբորատորիաներում գտնվող վտանգավոր պաթոգենները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տվել Ուկրաինային ոչնչացնել երկրի լաբորատորիաներում պահվող խիստ վտանգավոր պաթոգենները՝ հնարավոր արտահոսքերը կանխելու համար, ասվում է ԱՀԿ-ի՝ Reuters-ին ուղղված նամակում:


Ավելի վաղ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ Ուկրաինայում կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ կան, Կիևն ու Վաշինգտոնն այժմ աշխատում են, որպեսզի այնտեղ կուտակված նյութերը չհայտնվեն ռուսական ուժերի ձեռքում, հիշեցնում է ՌԻԱ Նովոստին։


Ի պատասխան՝ ՌԴ ՊՆ-ն նշել է, որ այս խոսքերով հաստատել է Պենտագոնի մասնակցությունը Ուկրաինայի ռազմա-կենսաբանական ծրագրերին։


ԱՀԿ-ն հայտարարել է, որ մի քանի տարի աշխատել է Ուկրաինայի առողջապահական իշխանությունների հետ՝ նպաստելու անվտանգության պրակտիկայի իրականացմանը: «Այս աշխատանքի շրջանակներում ԱՀԿ-ն խստորեն խորհուրդ է տվել Ուկրաինայի Առողջապահության նախարարությանը և այլ պատասխանատու մարմիններին ոչնչացնել հատկապես վտանգավոր պաթոգենները՝ հնարավոր արտահոսքերը կանխելու համար»,- ասվում է կազմակերպության նամակում։


ԱՀԿ-ն չի նշել, թե երբ է տրվել այդ առաջարկությունը, ոչ էլ կոնկրետ տեղեկատվություն է տրամադրել ուկրաինական լաբորատորիաներում պահվող պաթոգենների կամ տոքսինների տեսակների մասին: Անհայտ է նաև, թե արդյոք ԱՀԿ-ի առաջարկությունները կատարվել են: