Խղճի պակաս. Էրդողանը դատապարտել է հակառուսական արշավն Արևմուտքում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Արևմուտքում հակառուսական արշավը։ Այդ մասին գրում է EADaily-ն։
«Այսօր ռազմական գործողությունների 14-րդ օրն է: Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, խղճի պակասի ցուցանիշ է: Չնայած Ուկրաինայում տիրող դրամային, արևմտյան երկրները իրական քայլեր չեն ձեռնարկում։ Նրանք պարզապես անում են այն, ինչ խորհուրդ են տալիս։ Ուկրաինան մնացել է առանց աջակցության... Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք այն, ինչ կատարվում է մի շարք երկրներում, որտեղ հարձակումներ են տեղի ունենում Ռուսաստանի Դաշնությունից ուսանողների և մշակույթի գործիչների վրա, քննադատվում է ռուսական մշակույթը։
Մենք սա չենք ընդունում։ Սա ֆաշիզմի դրսեւորում է, որը ոչ մի օգուտ չի բերում ուկրաինացի ժողովրդի օրինական պայքարին, այլ միայն ստվեր է գցում դրա վրա»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։
Էրդողանը խոսել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման մասին. «Հարցը պետք է լուծեն Ուկրաինան և Ռուսաստանը դիվանագիտական ճանապարհով».
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, Ուկրաինայից 5-10 միլիոն մարդ կլքի։