Կիևը հանդիպում է խնդրել Ռուսաստանի և Վիեննայի փաստաթղթի մասնակից երկրների հետ
Ուկրաինան 48 ժամվա ընթացքում հանդիպում է խնդրել ՌԴ-ի եւ Վիեննայի փաստաթղթի մասնակից երկրների հետ՝ քննարկելու ուկրաինական սահմանի երկայնքով զորքերի տեղաշարժի հետ կապված իրադրությունը: Ինչպես հաղորդում է EADaily-ն, այս մասին հայտնել Է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:
"Ռուսաստանը չի պատասխանել մեր հարցմանը Վիեննայի փաստաթղթի շրջանակներում։ Հետևաբար, անում ենք հաջորդ քայլը։ Մենք խնդրում ենք Ռուսաստանի եւ բոլոր մասնակից պետությունների հետ հանդիպման մասին 48 ժամվա ընթացքում՝ քննարկելու դրա ուժեղացումը եւ վերատեղաբաշխումը մեր սահմանի երկայնքով եւ ժամանակավորապես օկուպացված Ղրիմում",-գրել Է նա Twitter — ում:
Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարի 11-ին Կիևը դիմել է ՌԴ-ին՝ խնդրելով 48 ժամվա ընթացքում մանրամասն պարզաբանումներ տրամադրել Ուկրաինայի տարածքին հարող շրջաններում, այդ թվում՝ Ղրիմում "ռազմական գործունեության" վերաբերյալ: Այն ժամանակ Ուկրաինայի ԱԳ նախարարը նախազգուշացրել էր, որ պատասխանի բացակայության դեպքում Ուկրաինան կդիմի ՌԴ-ին և Վիեննայի փաստաթղթի մյուս անդամ պետություններին արտակարգ հանդիպում անցկացնելու վերաբերյալ՝ նման պարզաբանումներ ստանալու համար։
Վիեննայի փաստաթուղթը թվագրվում է 2011 թվականին, որն ընդունվել է ԵԱՀԿ շրջանակներում։ Այն ենթադրում է երկրների միջեւ անվտանգության եւ վստահության ամրապնդման միջոցներ։ Տեքստում ամրագրված են ԵԱՀԿ մասնակից երկրների զինվորականների միջեւ փոխգործակցության կոնկրետ ընթացակարգեր։